Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

6 բնական միջոց` մաշկը հարթեցնելու համար. tert.am

6 բնական միջոց` մաշկը հարթեցնելու համար. tert.am

Հարել երկու ձու՝ մինչև  փրփրանման զանգված ստացվի, այնուհետև  տարածել դեմքի և պարանոցի վրա: 20 րոպե թողնելուց հետո կարելի է լվանալ:  Ձուն այս եղանակով կարելի է կիրառել՝ նաև մեկ թեյի գդալ թթվասեր խառնելով: Ինչպես գրում է Healthy Life Tricks-ն` հարթ մաշկ ունենալու համար այս քսուկը պետք է օգտագործել շաբաթական երկու անգամ: Ձուն ձգող հատկություն ունի և օգնում է հարթեցնել մաշկը:  Աղբյուրն առաջարկում է նաև մի քանի այլ տարբերակ, որ կարելի է կիրառել մաշկը հարթեցնելու  համար:

 

1. Մեղր

 

Մեղրը կարող եք կիրառել մաշկի  այն հատվածում, որը ցանկանում եք հարթեցնել: 2-3 թեյի գդալ մեղրը պետք է  խառնել  մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի  և թարմ կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը տարածել դեմքին, թողնել` չորանա, ապա մաքրել: Լավ արդյունք ստանալու համար կարելի է մի քանի օր իրար հետևից կիրառել այս մեթոդը:

 

2. Հալվե (ալոե)

 

Առանձնացնել հալվեի տերևների հեղուկը և քսել դեմքին: Դարձյալ 15-20 րոպե թողնելուց հետո լվանալ դեմքը: Սա կարելի է շաբաթական մի քանի անգամ կրկնել:

 

3. Կիտրոն

 

Ճզմել կիտրոնը և քսել դեմքին: 15 րոպե հետո լվանալ դեմքը:  Լավ արդյունք ստանալու համար այս գործողությունը կրկնել օրական մի քանի անգամ:

 

4. Վարունգ

 

Քամել կես վարունգի հյութը, քսել դեմքին և թողնել` չորանա, որից հետո կարելի է լվանալ դեմքը:  Վարունգով մեկ այլ արդյունավետ խառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ է  2 թեյի գդալ վարունգի հյութ, ձվի սպիտակուց և 3-5 կաթիլ ձեթ: Այն կարելի է կիրառել  դեմքի և պարանոցի համար:

 

5. Ձիթապտղի յուղով մերսում

 

Ձիաթպտղի ձեթով կարելի է 10 րոպե մերսել դեմքի մաշկը և պառկել քնելու: Այս մերսման համար կարելի է կիրառել նաև ավոկադոյի, նուշի, կոկոսի յուղ: Դրանցով կարելի է մերսել նաև պարանոցի, ձեռքի և ոտքի մաշկը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. xn--2013-43dag3cj1kve.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ